×

Լուսանկարը՝ TASS

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է գրեթե 40%-ով

Ս.թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 29,9 հազար տոննա գինի, ինչը 39,5%-ով ավելի է 2022 թվականի համանման ցուցանիշից։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Դրամական արտահայտմամբ Վրաստանն առաջին կիսամյակում $81,8 մլն-ի գինի է արտահանել Ռուսաստան։

Նախորդ տարվա առաջին կիսամյակում ցուցանիշը կազմել էր $57,8 մլն։

Ռուսաստան վրացական ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում գինու մասնաբաժինը կազմել է 23,7%։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին