Հուլիսի 9-ից 10-ը Սանկտ Պետերբուրգի Մանեժի Առաջին կադետական կորպուսում անցկացվել է հայկական գինեգործությանը նվիրված ArmWine ցուցահանդեսը։
Լուսանկարը՝ ArmWine
Քսենիա Դրուգովեյկոն՝ ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը, հայտնել է, որ ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 600 այցելու, որոնց թվում էին Սանկտ Պետերբուրգի սոմելյեների ասոցիացիայի 50 անդամներ։
Լուսանկարը՝ ArmWine
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին հայկական 36 գինեգործարաններ ներկայացրել են 200 գինի։
Լուսանկարը՝ ArmWine
«Ցուցահանդեսի երկու օրերը հագեցած էին հարուստ գործարար ծրագրով՝ ելույթներ եւ պանելային քննարկումներ, որոնք շոշափում էին Հայաստանում գինեգործության զարգացման տարբեր ասպեկտներ՝ հայկական խաղողի գենոմիկայի ոլորտում վերջին հայտնագործություններից եւ էնոգաստրոնոմիկ զբոսաշրջության հնարավորություններից մինչեւ Հայաստանի հեռանկարներից ԵԱՏՄ գինու շուկայում։
Լուսանկարը՝ ArmWine
Վարպետության դասի սրահում ռուս առաջատար սոմելյեները եւ հայ գինեգործները գինու թեմատիկ համտեսների շարք անցկացրեցին»,- ասել է Քսենյա Դրուգովեյկոն։
ArmWine 2023-ի պաշտոնական գործընկերը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն էր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: