ARARAT թանգարանը հյուրընկալել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր, ռեժիսոր եւ դերասան Տակեշի Կիտանոյին։
Լուսանկարը՝ ARARAT
Նրա ներկայացվել է լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, ստեղծման գաղտնիքները եւ կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումները։
Տակեշի Կիտանոն եղել է նաեւ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում են ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։
Լուսանկարը՝ ARARAT
«Առաջին անգամ կոնյակ խմելիս տեսա, որ շշին պատկերված է Արարատը ու հասկացա, որ դա այն լեռն է, որտեղ իջել է Նոյը: Քանի որ հայկական կոնյակը Ճապոնիայում մեծ տարածում չունի, ինձ թվում էր, որ գործարանն էլ է փոքր լինելու: Բայց տեսա, որ մեծ ու տպավորիչ գործարան եւ պատմություն ունեք», - ասել է ռեժիսորը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: