Հուլիսի 22-ին եւ 23-ին Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր» փառատոնը։ Այն կմեկնարկի ժամը 14։00-ին եւ կավարտվի 22։30-ին։
«Հայկական լեռնաշխարհում գարու մշակումը սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Հիմնվելով հենց այս փաստի վրա՝ նպատակ ունենք ներկայացնել Հայաստանը աշխարհին՝ որպես գարեջրի մշակույթը կրող եւ այսօր գարեջրի արտադրության մեջ առաջատար համարվող երկիր»,- ասված է փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության հաղորդագրության մեջ։
Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները։
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրությանը, ըմպելիքի համային առանձնահատկություններին։
«Գարեջրի Օրերին» կմասնակցի նաեւ 20 ռեստորանային ընկերություն՝ գարեջրի հետ համադրելի սննդով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: