Հունիսի 26-ից 27-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա սոմելիեների մրցույթ, որի հաղթողը կարժանանա 2023 թվականի «Հայաստանի լավագույն սոմելիե» պատվավոր կոչմանը։
Մրցույթը կազմակերպում է Հայաստանի սոմելիեների և փորձագետների ասոցիացիան՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։
«Ալեքսանդր» հյուրանոցում կայանալիք մրցույթն անցկացվելու է երկու փուլով․
- ընտրական փուլ՝ հունիսի 26-ին մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց հմտություններն ու կպայքարեն եզրափակիչ փուլ անցնելու համար:
- եզրափակիչ փուլ՝ հունիսի 27-ին ժյուրիին ընտրելու է հաղթողին։
Եզրափակիչ փուլը մեկնարկելու է ժամը 13։00-ից։ Ողջ օրը նաև գործելու է գինու «սալոն», որտեղ հայ գինեգործները կներկայացնեն իրենց արտադրանքը։
Հաղթողին հայտարարելու հանդիսավոր փուլը տեղի կունենա ժամը 17։00-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: