×

Լուսանկարը՝ https://www.eventbrite.com/

Երեւանում կկայանան «Գինու բիզնես» համաժողովն ու ամառային դպրոցը

Հուլիսի 17-21-ը Հայաստանում կգտնվի Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի դասախոսների խումբը՝ դասախոսություններ վարելու «Գինու բիզնես» խորագրով համաժողովում եւ դրան հաջորդող ամառային դպրոցում:

Համաժողովը կկայանա հուլիսի 17-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես Երեւան» հյուրանոցում, իսկ հաջորդող ամառային դպրոցը՝ Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում:

Համաժողովի եւ ամառային դպրոցի ժամանակ կքննարկվեն գինեգործության եւ գինու բիզնեսի համար կարեւոր թեմաներ. գինու զբոսաշրջությունը՝ որպես շուկայավարման գործիք, կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա, ռազմավարական կառավարում, ձեռներեցություն եւ այլն:

Ամառային դպրոցի մանրամասն օրակարգին կարելի է ծանոթանալ այս հղումով։

Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ամառային դպրոցին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները կարող են մինչեւ հուլիսի 1-ը
կենսագրական տվյալները (CV) եւ ուղեկցող  նամակը ուղարկել՝ լրացնելով այս ձեւաթուղթը։

Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին