Հուլիսի 9-ից 10-ը Սանկտ Պետերբուրգի Առաջին կադետական կորպուսի Մանեժում տեղի կունենա հայկական գինեգործությանը նվիրված ArmWine ցուցահանդեսը։
ArmWine 2023-ին կներկայանան 36 հայկական գինեգործական ընկերություններ եւ ավելի քան 200 գինիներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն 60 հայ գինեգործներ, հիմնադիրներ եւ արտադրության ղեկավարներ, էնոլոգներ, բրենդ ամբասադորներ, սոմելյեներ, գինեգործական տուրերի կազմակերպիչներ։
ArmWine-ի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն առանձին կներկայացնի էնոգաստրոնոմիկ տուրերի ոլորտում մասնագիտացած հայաստանյան տուրօպերատորներին։ Նաեւ կկայանա Անահիտ Կարապետյանի «Էնոգաստրոնոմիկ Հայաստան. համեղ արահետներ գինու սիրահարների համար» դասախոսությունը:
ArmWine 2023-ի շրջանակներում տեղի կունենա նաեւ «Հայաստան՝ թաքնված ճանապարհ» ֆոտոցուցահանդեսը։
2022 թվականին ArmWine ցուցահանդեսն անցկացվել էր Մոսկվայում:
Մանրամասները հասանելի են https://armwine.pro/ կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: