Ռուս հայտնի լրագրող եւ հաղորդավար, գինու մեծ սիրահար Լեոնիդ Պարֆյոնովն ասել է, որ «վերջապես գտել է իր ճաշակով հայկական գինին»։
Վերջերս դասախոսությամբ Երեւան այցելած Լեոնիդ Պարֆյոնովը գրել է.
«Նախկինում փորձում էի նրանց կարմիր հարթավայրային գինիները. իմը չէին, չափազանց թանձր էին: Պարզվում է, Վայոց ձորի մարզում ~1500 եւ ավելի բարձրության վրա հրաբխային հողերի վրա խաղողի այգիներ կան։ Տեղական
Արենի սորտից այնտեղ գինին ստացվում է ոչ ավելի թանձր, քան Գամեն («երկրորդ բուրգունդյանը»): Համը պարզ է, տանինները՝ թեթեւ, մի փոքր յուղալի ու հանքային է, թեթեւակի պղպեղային հետհամով։ Ոչ մի բանի նման չէ: Էֆեկտը մոտ է Etna rosso-ին:
Արենիի հենց այս նմուշը` Yacoubian-Hobbs-ը (ինչպես հասկանում եմ` տեղացի սեփականատիրոջ ու արտասահմանցի տեխնոլոգի անուններն են) արտահանում են Ռուսաստան եւ ոչ էժան:
Լուսանկարը՝ Լեոնիդ Պարֆյոնովը
Երեւանից բերված շշի վերջին բաժակով հին վարպետների ոգով նատյուրմորտ պատրաստեցի՝ բադի կրծքամիս եւ պանիրներ։ Շնորհակալություն գինու աշխարհի սահմանների հերթական ընդլայնման համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: