Ապրիլի 27-ին եւ 28-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը։
Լուսանկարը՝ ARARAT
Երեւանի կոնյակի գործարանի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների այս շարքը իր մեջ ամփոփում է ARARAT-ի պատմության կարեւոր դրվագները եւ հնարավորություն է տալիս ծանոթանալու ARARAT-ի այն արժեքներին, որոնք ամբողջացնում են ապրանքանիշի գաղափարախոսությունը։
Քրիստինա Իշխանյանը | Լուսանկարը՝ ARARAT
Միջոցառման ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը հյուրերին ներկայացրել է ARARAT հայկական կոնյակի պատմությունը, արտադրման հարուստ ուղին, ինչպես նաեւ կոնյակը վայելելու նրբությունները։
Լուսանկարը՝ ARARAT
Միջոցառման հատուկ մաս էր կազմում ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը.
հյուրերին ներկայացվեցին ARARAT դասական շարքից «Ախթամար», «Դվին» եւ «Նաիրի» կոնյակները, ինչպես նաեւ ARARAT-ի նորարարական արտադրանքներից ARARAT Cherry-ն։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT-ի շուկայավարության առանցքային գաղափարներից է երկխոսությունը իր սպառողի հետ։ Այդ իմաստով ARARAT-ի միջոցառումները մշտապես առանձնանում են բովանդակային հագեցվածությամբ, եւ մեզ համար կարեւոր է հայկական լեգենդար կոնյակի սիրահարներին ներկայացնելու ոչ միայն նրա համահոտային առանձնահատկությունները, այլեւ կիսվել բրենդի ժառանգությամբ, նրա նորարարություններով ու նվաճումներով։
Սոնա Միքայելյանը (Vino & Vino) | Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT բացահայտումներ»-ը մեր կողմից մշակված հատուկ ձեւաչափ է, որը հնարավորություն է տալիս հյուրերին հաղորդակից դարձնել մեր ապրանքանիշի պատմությանն եւ միասին վերապրել ARARAT-ով զուգորդված ջերմ եւ հաճելի պահեր։ «ARARAT բացահայտումներ» շարքը արդեն իսկ մեծ ոգեւորությամբ է ընդունվել աշխարհի տարբեր երկրներում, բայց մեզ համար առանձնահատուկ կարեւոր է այս շարքը իրագործել Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: