×

Մայիսի 29-ից հունիսի 4-ը կանցկացվի YereWineDays շաբաթը

Հունիսի 2, 3, 4-ին Երեւանի Թումանյան, Սարյան եւ Մոսկովյան փողոցների հատվածում կանցկացվի ավանդական դարձած «Երեւանի Գինու Օրեր» փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերությունից հայտնում են, որ «մայիսի 29-ից հունիսի 4-ը նախատեսվում է անցկացնել հայկական գինու հանրահռչակմանն ուղղված YereWineDays շաբաթը, որի ընթացքում կանցկացվեն գինու մշակույթի իրազեկման արշավներ, վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար, ռեստորանային շաբաթ հատուկ սեթ-մենյու արշավը, գինու եւ գաստրոնոմիկ շոուներ, մշակութային եւ ժամանցային ծրագրեր»։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 30 ռեստորան։ Կանցկացվի «Ռեստորանային շաբաթ» ակցիան, որին մասնակից ռեստորանները 1 բաժակ անվճար գինով եւ նվազագույնը 15 տոկոս զեղչով հատուկ ճաշացանկ կառաջարկեն իրենց հաճախորդներին:

«Երեւանի Գինու Օրերի» կարեւոր բաղադրիչներն են կրթական եւ մշակութային ծրագրերը. տեղի կունենան գինեդասեր եւ գաստրո-շոուները:

Հայաստանի պետական պատկերասրահը կներկայացնի իր արխիվներում գտնվող գինու եւ գինու մշակույթի մասին պատմող եզակի արվեստի գործերի ցուցահանդեսը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին