Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրը կամ Սուրբ Զատիկը աշխարհի տարբեր ծայրերում ապրող քրիստոնյաների ամենասիրելի տոներից մեկն է: Այն յուրաքանչյուր երկիր նշում է իրեն հատուկ ավանդույթներով, սովորույթներով: Հայաստանում Զատկի սեղանի պարտադիր մաս են կազմում ներկված հավկիթները, ձուկը, կանաչեղենը եւ գինին:
GastroVino-ն եւ VINO&VINO ընկերությունը ներկայացնում են, թե ինչ ավանդույթներով են նշում Զատկի տոնը գինեգործության հարուստ պատմություն ունեցող երկրները եւ նրանց արտադրության ինչ գինիներ կարելի է գտնել Հայաստանում:
Հատուկ Մեդիամաքսի ընթերցողների համար VINO&VINO-ն տրամադրում է mediamax promo code-ը, որով ապրիլի 6, 7 եւ 8-ին vinovino.am կայքից նախատոնական գնումները կարող եք կատարել 10% զեղչով։
Պրոմոկոդը գործում է միայն գինիների եւ փրփրուն գինիների տեսականու վրա։
Լուսանկարը՝ VINO&VINO
Հայաստանում տոնական սեղանի եւ ճաշացանկի մաս են կազմում ձուկը, եփված եւ ներկված հավկիթները, չամիչով փլավը, կանաչեղենը: Սեղանի շուրջ ընտանիքի անդամները կռվում են հավկիթներով եւ ում մոտ կեղեւն անվնաս է մնում, նա դառնում է ավանդական խաղի հաղթողը:
Մեզ մոտ ավանդական ուտեստների կողքին՝ տոնական սեղանին գլխավոր տեղ է զբաղեցնում գինին, որը քրիստոնեության մեջ համեմատվում է Քրիստոսի արյան հետ եւ հայ եկեղեցու ծիսատոնական համակարգի անբաժանելի մասն է:
Հայաստանում այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրը կնշվի ապրիլի 9-ին:
Հայկական գինիների տեսականին՝ այստեղ:
Լուսանկարը՝ VINO&VINO
Ֆրանսիայում, ինչպես եւ եվրոպական շատ երկրներում Զատկի խորհրդանիշը ճագարն է եւ զանգերը, որոնք հիմնականում լինում են խաղալիքների եւ շոկոլադի տեսքով, իսկ սեղանի գլխավոր «հերոսը», ինչպես Հայաստանում, ներկված հավկիթը: Ավանդույթի համաձայն այս երկրում ներկված հավկիթները պահում են այգու ծառերի եւ թփերի տակ, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ:
Ֆրանսիական գինիների տեսականին՝ այստեղ:
Իսպանիայում էլ գունավորած հավկիթներով «մարտեր» են անցկացնում, որում հաղթողները հաջորդ տարվա հաջողակներն են համարվում: Իսպանացիները ձվից բացի՝ մատուցում են ավանդական աղանդեր՝ Mona de Pascua կարկանդակ: Վալենսիայում եւ Մուրսիայում այն զարդարում են կճեպով խաշած ձվերը, իսկ Կատալոնիայում՝ շոկոլադե արձանիկներով եւ գունավոր փետուրներով։ Իսպանիայում տոնի խորհրդանշական քաղցրավենիք է նաեւ Flores de Semana Santa-ն՝ ծաղկի տեսքով թխվածքաբլիթը եւ Hornazo կարկանդակը՝ պատրաստված մսով եւ անուշահոտ երշիկներով:
Լուսանկարը՝ VINO&VINO
Այդ օրը իսպանացիների սեղանին պարտադիր նաեւ կարմիր գինի է լինում:
Իսպանական գինիների տեսականին՝ այստեղ:
Իտալիայում Զատիկը այս սեզոնի ամենագլխավոր տոնն է, որն ուղեկցվում հնագույն ավանդույթներով՝ կրոնական եւ ոչ միայն: Դրանցից մեկը միմյանց Զատկի ձվեր նվիրելու ավանդույթն է: Իտալիայի յուրաքանչյուր շրջան իրեն բնորոշ զատկական ուտեստներ ունի, որոնց հիմնական բաղադրիչ են կազմում գառան միսը եւ արտիշոկը: Իտալացիներն այդ օրը նաեւ Զատկի նախաճաշ են կազմակերպում, որի անփոխարինելի մաս են կազմում խաշած հավկիթը, ապխտած երշիկը եւ ոչ քաղցր պանրային կուլիչը կամ Կազատելոն, որը նեապոլիտանական կծու կարկանդակ է՝ ձվով, պանիրով եւ երշիկով:
Իտալական գինիների տեսականին՝ այստեղ:
Լուսանկարը՝ VINO&VINO
Ամերիկայում Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Այստեղ ընդունված է, որ հավկիթներն անպայման պետք է ներկեն երեխաները: Այնուհետեւ ծնողները դրանք թաքցնում են տանը, այգիներում, բակերում, որպեսզի երեխաները գտնեն, հաղթում է նա, ով կարողացել է ամենաշատ հավկիթները հավաքել:
Ամերիկյան գինիների տեսականին՝ այստեղ:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: