ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան:
Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ARARAT Թանգարանում, ծանոթացել է ARARAT հայկական կոնյակի պատմությանը եւ բացահայտել է կոնյակի ստեղծման նրբություններն ու նրա ժամանակակից եզրերը:
Լուսանկարը՝ ARARAT
Թանգարանի նախագահական սրահում Վահագն Խաչատուրյանը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը:
Լուսանկարը՝ ARARAT
Նախագահը եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ARARAT կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: