×

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

ԵԿԳ «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի ծրագրում

Երեւանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում։

2022 թվականի մայիսին «X-Drive» ավտոդպրոցում անցկացվել էին մի շարք գործնական եւ տեսական դասընթացներ, որոնք ուսանողներին ներկայացրել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վտանգներն ու հետեւանքները։

Երեւանի կոնյակի գործարանի կողմից մշակված նյութերով «Խմե՞լ ես, մի՛ վարիր» դասընթացն այժմ ներառված է «X-Drive» հիմնական ուսուցման ծրագրում, որը հնարավորություն կընձեռի տարեկան շուրջ 10 000 շրջանավարտի ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

«Ցանկացած գաղափար արժեւորում են նրա հետեւորդները։ Դեռեւս տասնյակ տարիներ առաջ Երեւանի կոնյակի գործարանը դրեց ալկոհոլի պատասխանատու սպառման մշակույթի առաջին հիմնաքարը, եւ այսօր մեր ծրագրերը շատ ավելի բազմաչափ են եւ տարեցտարի ընդլայնում են  շահառուների շրջանակը։ Դրա վառ ապացույցներից է X-Drive ավտոդպրոցի հետ մեր համագործակցությունը, որը նոր թափ հավաքեց մեր գործընկերների հետեւողական եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


«Շատ ողջունելի եւ հիշարժան է հատկապես ալկոհոլ արտադրող աշխարհահռչակ ընկերության կողմից ղեկին սթափ նստելու քարոզարշավ կազմակերպելը: Մենք ուրախ ենք, որ լինելով Հայաստանի առաջատար ավտոդպրոցներից մեկը, մեր ներդրումն ենք ունենում այս անվտանգություն քարոզող նախագծում եւ լիահույս ենք, որ կարճ ժամանակ անց մեր համատեղ աշխատանքի արդյունքը նաեւ տեսանելի կլինի մեր երթեւեկության մեջ»,- նշել է է «X-Drive» ավտոդպրոցի հիմնադիր տնօրեն Արտաշես Ստեփանյանը։  

Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման ջատագով՝ Երեւանի կոնյակի գործարանը մշտապես նախաձեռնում է տարբեր կրթական դասընթացներ՝ ալկոհոլի օգտագործման եւ մեքենա վարելու անհամատեղելիության գաղափարը հանրության շրջանում տարածելու համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին