Գիրք նվիրելու օրը Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն այցելուներին հետաքրքիր անակնկալ է մատուցել։
Փետրվարի 19-ին շրջայցի դասական ծրագրի ավարտին՝ ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգից հետո այցելուներին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը՝ հայերեն եւ տարբեր լեզուներով թարգմանություններով։
Յուրաքանչյուր հուշանվեր ուներ յուրօրինակ նախաբան՝ օրվա խորհուրդը ներկայացնող հակիրճ գրություն, որպեսզի տարիներ անց վերընթերցելիս այցելուները վերհիշեն հայկական այս գեղեցիկ տոնը:
Լուսանկարը՝ ARARAT
«Բացի նրանից, որ «Մատյան ողբերգության»-ն անընդհատ վերընթերցելու պոեմ է, այս ստեղծագործության հետ ARARAT թանգարանի կապը բազմաչափ է: Մասնավորապես, «ARARAT զրույցի երեկո» նախագծի հյուրերից մեկը՝ աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը «Մատյան ողբերգության» բեմական անզուգական ընթերցանումների հեղինակն է», - նշել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: