Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ից 22:00-ը, եւ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից 22:00-ը, Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկի սրահում կկայանա «Գինու հանդիպում արվեստի հետ. մեզ միավորում է ստեղծագործ միտքը» (Wine Meets Art: United by Creation) ցուցահանդես-վաճառքը:
Կազմակերպիչը «Հայաստանի գինիներ» ՀԿ-ն է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)-ի աջակցությամբ:
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն արվեստագետներ Արա Ալեքյանը, Անի Հովակը, Մկրտիչ Մազմանյանը, Հրանտ Կարախանյանը, Ռաֆայել Մանուկյանը եւ 17 գինեգործական ընկերություն («Զուլալ», «Վան Արդի», «Ոսկենի», «Վան Քեթ», «Նոա», «Զառա Վայնս», «Քոթոթ», «Նորքի Կեղար», «Արիաց», «Տուս», «Ալլուրիա», «Ջրաղացպանյան», «Ոսկեվազ», «Սուտակ», «Մունք», «Կողբա», «Սամվելյան»):
Ցուցահանդես-վաճառքի նպատակն է դիրքավորել գինեգործությունը որպես մշակույթի կարեւոր մաս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: