×

Մոսկվայում բացվել է «Квартира ARARAT»-ը

Մոսկվայում բացվել է «Квартира ARARAT» pop-up տարածքը։

«Квартирa ARARAT»-ի բացման առիթով «Մշակույթերի տան» շեֆ-խոհարար Դավիթ Ալեքսանդրովը մատուցել էր հատուկ ընթրիք եւ սեթ-մենյու։

Շեֆը նշել է, որ իրեն ոգեշնչել վերջին այցը Հայաստան։


«Հաճելիորեն զարմացա, թե որքան առաջ է գնացել գաստրոնոմիան Հայաստանում: Այս ճանապարհորդությունից բերել եմ նոր, ժամանակակից հայացք, եւ այսօրվա սեթը դրա արտացոլումն է», - ասել է Ալեքսանդրովը:

Սեթ-մենյույուն ներառում էր ծովախեցգետնի սեւիչե՝ պատրաստված ARARAT կոնյակով եւ ավոկադոյով,  ֆլանկից եւ սալորից քաբաբ, ցիտրուսային բրիոշ հայկական դեղձով եւ թթվասերային խյուսով:


Սեթը մատուցվում էր ֆիրմային կոկտեյլների ուղեկցությամբ, մասնավորապես՝ Cherry Flip՝ ARARAT Cherry-ի եւ Apricot Spritz՝ ARARAT Apricot-ի հիման վրա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին