×

Լուսանկարը՝ GIZ

Գերմանիայում հայկական գինեգործությանը նվիրված միջոցառումներ են կայացել

Նոյեմբերի 24-ից 26-ը «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» խորագրով միջոցառումներ են անցկացվել Շտուտգարտում, Քյոլնում եւ Բեռլինում:

Միջոցառումները կազմակերպել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) եւ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի եւ Wines of Armenia GmbH-ի հետ համատեղ:

Լուսանկարը՝ GIZ


Միջոցառումների նպատակն էր Գերմանիայի հայ համայնքին ներկայացնել հայկական գինեգործության հարուստ մշակույթը, ներկայում տեղի ունեցող վերածնունդը և գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես հայկական գինիների ուղիղ վաճառքի https://winesofarmenia.store/ առցանց հարթակը և ԵՄ-ում գործող գինիների միասնական պահեստը:



Միջոցառումների ընթացքում ներկայացվեցին հայկական գինեգործությունն ու գինու մշակույթը, տեղի ունեցավ հայկական գինիների համտես-վաճառք:

Լուսանկարը՝ GIZ


Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, հայ եւ գերմանացի հոգևոր եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին