×

Լուսանկարը՝ adventure.com

Բլոկչեյն հարթակը թույլ կտա հետեւել վրացական գինիների որակին եւ իսկությանը

Cardano բլոկչեյն հարթակը Վրաստանի գինու Ազգային գործակալության եւ Բոլնիսիի գինի արտադրողների ասոցիացիայի հետ համատեղ կստեղծի հավելված՝ վրացական գինիների որակին ու իսկությանը հետեւելու համար։

«Այս համագործակցությունը թույլ կտա մշակել ճկուն հավաստագրման եւ դիտարկման համակարգ, որն ապահովում է թափանցիկություն եւ վստահելիություն գինեգործարանների եւ հաճախորդների համար՝ բերքահավաքից մինչեւ սպառում», - ասել է Cardano Foundation-ի փոխնախագահ Մել ՄաքՔենը:

Հավելվածը շշի վրա տեղադրված QR կոդի վրա ուղղելով՝ օգտատերերը կտեսնեն ողջ տեղեկատվությունը արտադրանքի ծագման եւ մատակարարման ամբողջ շղթայի մասին։

Առաջին փուլում հավելվածը կներառի 100 հազար շիշ՝ 2022 թվականի բերքից։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին