×

Լուսանկարը՝ Գինու պատմության թանգարան

«Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում»

Ալեքսանդր Թամանյանի անվան  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Գինու պատմության թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ «Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում»։

Ցուցադրությանը ներկայացված են Ռաֆայել Իսրայելյանի՝ ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների եւ գինու խցանահանների էսքիզները։  

Լուսանկարը՝ Գինու պատմության թանգարան


Գինու պատմության թանգարանը Արմավիրի մարզի Սասունիկ գյուղում բացվել է 2021 թվականին՝ «Արմենիա Վայն» ընկերության նախաձեռնությամբ:

2020 թվականին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվել էր Ռաֆայել Իսրայելյանի «Քարն ու ջուրը» ցուցահանդեսը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին