Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT Cherry-ն, որի համը կոնյակի եւ բալի համահոտային բազմազանության ներդաշնակ հանգավորումն է։
30% թնդություն ունեցող ARARAT Cherry խմիչքը առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որը վերածվում է երկարատեւ եւ աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի։
«Այս նոր արտադրանքով բրենդը գնում է առաջ եւ միաձուլում է դասական հայկական կոնյակը բալի՝ թե՛ որպես հյութալի բույսի, թե՛ որպես տարբեր սերունդներին հայտնի մշակութաբանական խորհրդանշի հետ։ Բալի ծաղկումը մարդկային հուզական ապրումների հատուկ ժամանակաշրջան է, որին անդրադարձել եւ իրենց ստեղծագործություններում գովերգել են հայտնի գրողներն ու նկարիչները։ Դա ամառային հմայքի, ջերմ երեկոների եւ անկեղծ զրույցների ժամանակաշրջանն է։ Միավորելով հյութեղ բալն ու հայկական կոնյակը` ARARAT-ը առաջարկում է սպառողին հանրածանոթի նոր ձեւը։ Երկու, կարծես թե, հայտնի համերը լիապես նոր ընթերցմամբ», - ասված է ARARAT-ի հաղորդագրության մեջ:
ARARAT Cherry-ն ARARAT համահոտային շարքի երրորդ խմիչքն է՝ ARARAT Apricot-ից ու ARARAT Coffee-ից հետո։
2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Անցած երեք տարիների ընթացքում բրենդին հաջողվեց գրավել նշանակալի դիրքեր, եւ ըստ հեղինակավոր IWSR-ի՝ սպառման ծավալներով դառնալ աշխարհում առաջինը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։
Հավաքածուի անդրանիկ խմիչքի՝ ARARAT Apricot-ի վաճառքները առաջին տարում 4 անգամ գերազանցեցին սկզբնական կանխատեսումները։ Այսօր ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն գրանցում է կայուն աճ եւ ներկայացված է աշխարհի 25 երկրներում։
Ինչպես ARARAT Cherry-ն, այնպես էլ ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն կարելի է վայելել թե մաքուր տեսքով՝ սառեցված կամ սառույցով, թե թեթեւ եւ թարմացնող կոկտեյլներում։ Մասնավորապես, ARARAT Apricot-ը տոնիկով կամ խնձորի հյութով, ARARAT Coffee-ն՝ կոլայով, ARARAT Cherry-ն՝ նռան կամ լոռամրգի հյութով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: