×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Vino & Vino-ն եւ Մեդիամաքսը պարգեւատրեցին Rosé-ի գիտակներին

Vino & Vino ընկերությունը եւ Մեդիամաքսն ամփոփել են Rosé-ի նվիրված մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

Թեստ-խաղի հարցերին պատասխանել եւ գրանցվել էին 62 մասնակից, որոնցից 9-ը ճիշտ էին պատասխանել 6 հարցից 5-ին։

9 մասնակիցներից «կույր» վիճակահանության մեթոդով ընտրվել են երեքը՝ Թամարա Հարությունյանը, Լիանա Պետրոսյանը եւ Նարինե Ազիզյանը:

Նարինե Ազիզյանը եւ Լիանա Պետրոսյանը որպես մրցանակ ստացել են Vino & Vino-ի տրամադրած GANCIA Rosé Brut բրուտ վարդագույն փրփրուն եւ SAN MARZANO TRAMARI Rosé գինիները:

Թամարա Հարությունյանը կստանա Vino & Vino-ի տրամադրած DULONG Crémant de Bordeaux Rosé բրուտ վարդագույն փրփրուն գինին:

Մեդիամաքսը մասնակիցներին նվիրել էր «Երեւան. XX դար գիրքը»:

Ստորեւ ներկայացնում ենք մրցանակային թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:

***

1. Հիմնականում ի՞նչ խաղողից են ստանում Rosé-ն:

Սպիտակ
Կարմիր
Վարդագույն

Ճիշտ պատասխան

Rose՛-ն հիմնականում արտադրում են գինու կարմիր տեսակներից, բայց սպիտակ գինու ստացման տեխնոլոգիայով

2. Ո՞ր երկիրն է բոլորից շատ Rosé արտադրում:

Ֆրանսիա
Իսպանիա
Իտալիա

Ճիշտ պատասխան

Ֆրանսիա՝ Պրովանսին բաժին է հասնում Rose՛-ի համաշխարհային արտադրության 1/3-ը

3. Պրովանսում գործող Rosé գինու ուսումնասիրման կենտրոնն առանձնացրել է վարդագույն գինու երանգները. քանիսն են դրանք:

10
15
13

Ճիշտ պատասխան

13՝ sable-ից («ավազագույն») մինչեւ grenat («նռնագույն»)

4. Vino&Vino խանութում ներկայացված SAN MARZANO TRAMARI Rosé-ն խաղողի ո՞ր տեսակից է պատրաստվում:

Primitivo
Merlot
Syrah

Ճիշտ պատասխան

Primitivo

5.  Vino&Vino խանութում ներկայացված DULONG Crémant de Bordeaux Rosé բրուտ վարդագույն փրփրուն գինին պատրաստվում է խաղողի.

Մեկ տեսակից
Երկու տեսակից
Երեք տեսակից

Ճիշտ պատասխան

Երկու տեսակից՝ Սեմիլյոն (70 %), Կաբերնե Ֆրան (30 %)

6. Vino&Vino խանութում ներկայացված GANCIA Rosé Brut բրուտ վարդագույն փրփրուն գինի արտադրվում է.

«Մարտինոտիի մեթոդով»
«Մարինետիի մեթոդով»
«Մորիարտիի մեթոդով»

Ճիշտ պատասխան

Այս փրփրուն գինին պատրաստվում է «Մարտինոտիի մեթոդով»` ֆերմենտացման գործընթացը տեւում է մոտ 40 օր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին