Երեւանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day) եւ նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը:
Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երեւանի կոնյակի գործարանն իր «Կայունություն եւ պատասխանատվություն» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարեւոր ուղղությունների վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժեւորում, թափոնների եւ օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձեւ տնտեսության խթանում), պատասխանատու հյուրընկալություն։ Այս ռազմավարության կարեւորագույն մասն է կազմում նաեւ Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day)։
Համընդհանուր պատասխանատվության օրն (Responsib’ALL Day) իրականացվում է 2011 թվականից՝ ի նշան բնության հանդեպ տածած երախտագիտության։ Այն Պեռնո Ռիկար խմբի համար հատուկ օր է, որը միավորում է ընկերության 18 500 աշխատակիցներին ամբողջ աշխարհում եւ կենտրոնացնում նրանց ջանքերը բնության պահպանման ու համայնքների բարելավման վրա։
Լուսանկարը՝ ԵԿԳ
Միջոցառման ընթացքում Երեւանի կոնյակի գործարանի անձնակազմը կատարել է ընկերության հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ` խողովակների ներկում, վարդերի տնկում, նստարանների տեղադրում, թռչնաբների տեղադրում եւ պատրաստում: Նախաձեռնությանն ընդառաջ նորոգվել է նաեւ հարակից ճանապարհի եզրագծային հատվածը՝ գործարանի հարակից լանջային գոտու բարձրադիր մասի ամբողջ երկայնքով։
Լուսանկարը՝ ԵԿԳ
Անձնակազմի համար օրը խորհրդանշական էր, քանի որ գործարան էին այցելել համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդներ եւ ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաներ`UEFA-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ, ովքեր ոչ միայն հասցրեցին բացահայտել հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությունը, այլեւ մասնակցություն ունեցան միջոցառմանը՝ տնկելով հատուկ ծառ ARARAT թանգարանի հարեւանությամբ։
Լուսանկարը՝ ԵԿԳ
«Հայաստանում Երեւանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’All Day) տարիների ընթացքում ունեցել է լայն եւ բազմաբովանդակ սփռում՝ Երեւանի բուսաբանական այգուց մինչեւ Սեւանա լիճ, Էրեբունի արգելոց-թանգարանից մինչեւ Հայաստանի հեռավոր մարզեր։ Այս տարվա ապրիլին մենք նախաձեռնեցինք Երեւանի ամենանշանավոր լանջերից մեկի՝ ընկերության հարակից տարածքի կանաչապատման ծրագիրը, կարճ ժամանակահատվածում արդիականացրեցինք լուսավորությունը եւ այսօր, համալրելով մեր նախաձեռնությունների շարքը, աշխատակիցների ջանքերով իրականացնում ենք բարեկարգում։ Այս ամենը ունի նաեւ մեծ գաղափարական խորհուրդ՝ կոնյակագործության հոբելյանական այս տարում ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրի ջանքերով մի նոր հմայք հաղորդեցինք դեպի ARARAT տանող ճանապարհին», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: