×

Լուսանկարը՝ rbk.ru

Luding Group-ը կշարունակի առաջ մղել հայկական եւ վրացական գինիները

Luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը կշարունակի առաջ մղել վրացական եւ հայկական գինիները Ռուսաստանում։

«Վրացական գինիների հզոր թրենդ ենք տեսնում։ Երկիրը սկսել է ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը, Ռուսաստանից բազմաթիվ հյուրեր են այցելել այն, եւ դա հանգեցրել է պահանջարկի կտրուկ աճի։ Միայն նախորդ տարի Վրաստանից ներկրել էինք գրեթե 5,5 մլն լիտր գինի։ Վրաստանում մեր հիմնական գործընկերը Askaneli ապրանքանիշն է, որը տեղական գինիների խոշորագույն արտադրողներից է: Աշխատում ենք նաեւ այլ վրացական գինեգործարանների հետ նոր պայմանագրեր կնքելու համար»,- ասել է Խաչատուրյանը։

«Երկրորդ միտումը Հայաստանում գինեգործությունն է։ Այն արագ զարգանում է վերջին տարիներին։ Մեր գործընկերները՝ Karas-ը, Armenia Wine-ը եւ ուրիշները մշտապես բարելավում են արտադրության որակը, եւ նրանց հետ համագործակցելով՝ մենք շուկային առաջարկում ենք իսկապես հետաքրքիր, այդ թվում՝ բացառիկ գինիներ։ Հայաստանի եւ Վրաստանի գինիները ներկայությունը ռուսաստանյան վաճառակետերի, բարերի ու ռեստորաններում աճելու է։ Նրանք հսկայական ներուժ ունեն»,- ասել է Luding Group-ի գործադիր տնօրենը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին