×

Լուսանկարը՝ ԵԿԳ

Երեւանի կոնյակի գործարանն իրականացրել է «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը

Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման հետեւողական ջատագով, Երեւանի կոնյակի գործարանն իրականացրել է եւս մեկ կրթական ծրագիր, որը միտված էր բարձրացնելու ալկոհոլի օգտագործման եւ մեքենա վարելու անհամատեղելիության մասին հանրության տեղեկացվածությունը։

«Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը գործարանն իրականացրել է «xDrive», «Անվտանգ երթեւեկություն» եւ «Մոբիլ ստարտ» ավտոդպրոցների հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվեց թե´ տեսական, թե´ պրակտիկ ձեւաչափով, իսկ հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց զգալու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

Դիտարկելով իր աշխատակիցներին իբրեւ ալկոհոլի պատասխանատու օգտագործման առաջնային դեսպաններ, ծրագրի շրջանակներում Երեւանի կոնյակի գործարանն հատուկ դասընթաց է անցկացրել նաեւ իր աշխատակիցների համար։

«Ալկոհոլի եւ մեքենա վարելու անհամատեղելիության մասին մեր ծրագրերը շատ են, բայց, կարծում եմ,  այս մեկը հատկապես կարեւոր էր, քանի որ գաղափարը ներկայացվեց հենց այն շահառուներին, ովքեր նոր են մեկնարկում իրենց վարորդական փորձը։ Վստահ եմ, որ նման բովանդակալից դասընթացներից հետո «Խմե՞լ ես, մի´ վարիր» կարգախոսը կդառնա նրանց համար իրական կրեդո եւ անվտանգ երթեւեկության կարեւոր գրավականներից մեկը», - ընդգծում է Երեւանի կոնյակի գործարանի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին