ՀայՓոստը մեկնարկում է Արմոտեկա նոր առցանց հարթակը, որը հնարավորություն կտա հայկական լավագույն արտադրանքը առաքել շուրջ 190 երկիր:
Արմոտեկա առցանց հարթակի միջոցով կարելի է պատվիրել հայկական գինիներ, քաղցրավենիք, մեղր, ջեմեր, պահածոներ, բուսական թեյեր:
«Արմոտեկան ոչ միայն Հայաստանից դուրս ապրող հայերի համար է, այլ բոլորի, ովքեր գնահատում են լավ գինին, օրգանիկ բուսական թեյերը, բնական մրգերից ստացված անարատ պահածոները: Հարթակի շնորհիվ հայ գործարարների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայացնել եւ վաճառել իրենց արտադրանքը ամբողջ աշխարհում, իսկ մենք կառաքենք այն հնարավորինս արագ: Հրավիրում ենք իսկապես որակյալ արտադրանք արտադրող մեր գործարարներին իրենց ապրանքը ներկայացնելու մեր հարթակում»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Արմոտեկա առցանց խանութը հնարավորություն է տալիս ձեռք բերել հայկական արտադրանքը ամսական բաժանորդագրությամբ, ինչպես նաեւ ընտրել յուրօրինակ թեմատիկ նվեր տուփեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: