ARARAT լեգենդար հայկական կոնյակը առանձին տաղավարով կներկայանա մայիսի 6-ից 8-ը Դիլիջանի քաղաքային այգում կայանալիք GastroFest-ին։
«Ավանդական ուտեստներ, կենդանի երաժշտություն, հեղինակային խմիչքներ՝ զուգորդված Դիլիջանի աչքի ընկնող բնությամբ․ այս ամենը լրացնելու են ARARAT կոնյակներն իրենց թե՛ ավանդական եւ թե՛ նորարարական խմիչքներով։ Արդեն իսկ հայտնի դասական կոնյակներից զատ, ARARAT-ը հյուրերին կներկայացնի ARARAT Apricot եւ ARARAT Coffee խմիչքներով պատրաստված կոկտեյլներ՝ առավել ընդգծելով հայկական առատաձեռնության եւ ջերմության խորհուրդը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկության, որի հաղթողը կստանա ARARAT թանգարանի շրջայցի տոմսեր», - հայտնում են Երեւանի կոնյակի գործարանից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: