Սպրիլի 28-ին եւ 29-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստանի գինիներ» կույր-համտես մրցույթը:
2 օրերի ընթացքում 30 հոգուց բաղկացած համտեսող-գնահատողների հանձնաժողովը կիրականացնի փակ համտես:
Լավագույն գինիները, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը (85 եւ ավել միավոր) կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը եւ կներկայացվեն Եվրոպայում գործարկված www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում:
Կույր համտես մրցույթին կմասնակցի 43 հայկական գինեգործական ընկերություն՝ 147 անուն գինով:
Մրցույթի բարձր որակն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համտեսող-գնահատողների աշխատանքը կհամակարգեն գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ եւ բարձր որակավորում ունեցող գինու փորձագետները:
Մրցույթը կազմակերպում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: