ARARAT թանգարանը լեգենդար հայկական կոնյակների համահոտային գունապնակը ներկայացնող նոր ծրագիր է մեկնարկել՝ «ARARAT Aroma
Experience»։
Այն հասանելի է լինելու ARARAT թանգարանի համտեսման մշտական ծրագրում։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT Aroma Experience»-ը կոնյակների համտեսով սկսվող հետաքրքիր արարողություն է, որտեղ հյուրերը սովորում են տարանջատել կոնյակում միահյուսված բույրերը։ Նրանց են առաջարկվում ARARAT «Անի» եւ ARARAT «Ախթամար» կոնյակները, որ լավագույնս ներկայացնում են Երեւանի կոնյակի գործարանի վարպետների ինքնատիպ ձեռագիրն ու պրոֆեսիոնալ աշխատանքը։
Լուսանկարը՝ ARARAT
Նախագծի հեղինակներն ասում են՝ հետագայում գուցե համտեսի ներկայացվեն այլ կոնյակներ եւս, բայց առայժմ թանգարանի հյուրերը հնարավորություն կունենան «Անիի» ու «Ախթամարի» միջոցով ծանոթանալ ARARAT կոնյակների հարուստ ու հագեցած համային փնջին։
Լուսանկարը՝ ARARAT
Ի դեպ, «Անի»-ն նոր կոնյակ է՝ 7 տարեկան, նախորդ տարի է ներկայացվել շուկայում։ ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքով՝ «Անի»-ի բնավորությունն ընդգծում է կնոջ նրբությունը եւ հոյակերտ Անի քաղաքի ուժը։ «Անի» կուպաժը սաթի գույն ունի՝ կարմրափայտ ծառի հարուստ երանգներով։ Նրա համը ներդաշնակորեն համադրում է ցիտրուսային մրգերի, չորացրած թզի եւ քաղցր նշի երանգները։ Իսկ բույրը հիշեցնում է թարմ եւ համեմված նարնջի, վանիլի եւ նուշի նուրբ երանգները։ «Անի»-ն ոչ միայն ընկերների ու ընտանիքի հետ համտեսելու հրաշալի տարբերակ է, այլեւ յուրօրինակ նվեր կարող է լինել կոնյակի իսկական գիտակի համար։
Լուսանկարը՝ ARARAT
Հավաքածուի մյուս կոնյակը՝ 10 տարեկան «Ախթամար»-ը, որ մեծապես սիրված ու արդեն լեգենդար դարձած կուպաժ է, համտեսի ընթացքում բացվում է իր բոլոր երանգներով՝ փափուկ, թավշյա եւ հաճելի տտիպ համով։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT թանգարանի այս նոր ծրագիրը կարող է հետաքրքիր լինել հատկապես կորպորատիվ փաթեթների համար։ Թանգարանի էքսկուրսավարների ղեկավար Սյունե Բարսեղյանն ասում է՝ հայաստանյան կամ արտասահմանյան տարբեր ընկերություններ կարող են դիմել այս փորձառությունն անցնելու համար, եթե ցանկանում են իրենց ընկերների, աշխատակիցների համար հետաքրքիր ու ինքնատիպ ժամանց ապահովել՝ խաղարկային մասով։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT Aroma Experience»-ը կարող է ուշագրավ լինել նաեւ զբոսաշրջային խմբերի կամ պարզապես ընկերական հավաքների համար: «Ցանկալի է, որ ծրագրին մասնակցող խմբի անդամներն անծանոթ չլինեն միմյանց, որպեսզի ընթացքում եւ հետագայում էլ ընկերական միջավայրում քննարկեն փորձառությունը»,- նկատում է Սյունե Բարսեղյանը։
Աստղիկ Իսկանդարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: