×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ARARAT ժառանգության նշանավորման երեկոն՝ 135-ամյակի միջոցառումների մեկնարկը

Երեւանի կոնյակի գործարանն այս տարի նշում է հայկական կոնյակագործության 135-ամյակը, որի առիթով Մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կազմակերպվել էր ARARAT ժառանգության նշանավորման երեկոն։ Միջոցառումը ներկայացնում էր «ARARAT»-ի պատմությունը, էվոլյուցիան, նորությունները, լեգենդար համերն ու վերաթողարկված տեսականին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«2022-ը հոբելյանական է հայկական կոնյակագործության եւ «Արարատի» համար։ Այս հոբելյանը «Արարատի» ժառանգության, պատմության արժեւորման ու գնահատման կարեւոր հանգրվան է։ Արարատի պատմությունը բազմաթիվ հիշարժան պահերի ամբողջություն է, որում միահյուսված են նաեւ մեզնից յուրաքանչյուրի պատմությունները, հաջողությունները, հաղթանակները, ծանոթություններն ու մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը։ Մենք մեր ընկերների հետ այսօր մեկնարկում ենք հոբելյանական տարվա միջոցառումների շարքը, կիսվում ջերմությամբ եւ գրում Արարատի պատմության նոր էջերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Սերգեյ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինքնին պատմական մի վայր հանդիսացող «Հայաստան» սրահը դեռ մուտքից իր հյուրերին ներկայացնում էր «ARARAT»-ի եւ հայկական կոնյակագործության պատմությունը՝ պատերին փակցված հակիրճ գրառումներով։

1887-1902

Սկիզբ

Հայաստան, 19-րդ դարի վերջ։ «Գինեգործության բանբեր» ամսագրի գլխավոր խմբագիր եւ հիմնադիր Վասիլի Թաիրովը ոգեշնչում է իր եղբորը՝ առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանին, սկսել կոնյակի արտադրություն՝ ըստ դասական ֆրանսիական տեխնոլոգիայի՝ օգտագործելով տվյալ ժամանակաշրջանի ամենաարդիական սարքավորումները։

Առաջին ճանաչում

1900թ․-ին արտադրությունում սկսում են աշխատել տաղանդավոր թորող Կիրիլ Սիլչենկոն եւ ճարտարագետ ու կուպաժի վարպետ Մկրտիչ Մուսինյանցը, ում վիճակված էր ստեղծել կուպաժավորված առաջին տեսակավոր կոնյակը։

1914-1937

Փոփոխությունների ժամանակաշրջան

Պատերազմի սկսելուն պես Ռուսական կայսրությունը «չոր օրենք» է սահմանում, սակայն ձեռնարկությունում եւ խաղողի այգիներում կյանքը կանգ չի առնում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Աշխատակիցներն անում են ամեն ինչ՝ գործարանը սնանկացումից եւ ոչնչացումից փրկելու համար։ Այդ ժամանակահատվածում Մկրտիչ Մուսինյանցը ավերածություններից անձամբ փրկում է սպիրտների յուրահատուկ հավաքածուն՝ հնարավորություն ընձեռելով հետագայում վերսկսել արտադրությունը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանի հպարտություն

Գործարանում աշխատանքի է ընդունվում Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ Մարգար Սեդրակյանը։ Ընդամենը մի քանի տարի անց վարպետը ստեղծում է իր առաջին լեգենդար կոնյակը՝ «Հոբելյանականը»։ Իր հայրենիքն ու հայրենի ժառանգությունն անսահման սիրող Սեդրակյանը հաջորդ կուպաժը հպարտորեն անվանում է «Հայաստան»։

1967-1998

ARARAT Akhtamar-ի եւ ARARAT Nairi-ի ծնունդը

1967 թվականին Մարգար Սեդրակյանը ստեղծեց թերեւս իր ամենահայտնի կոնյակներից երկուսը՝ ARARAT Akhtamar-ը եւ ARARAT Nairi-ն, որոնք մինչ օրս հանդիսանում են վարպետի կողմից ստեղծված ամենասիրված կուպաժներից։

Վերածնունդ

Երեւանի կոնյակի գործարանն ընդգրկվում է «Պեռնո Ռիկար» միջազգային խմբի կազմում։ Մեծ քաղաքական փոփոխությունների եւ տնտեսական արդիականացման այդ ժամանակահատվածում հայկական կոնյակի արտադրությունը վերածնվում է նոր թափով։

2010-2021

Լեգենդար կոնյակ

Տասնամյակի սկզբում ներկայացվում է «ARARAT»-ի նորացված տարբերանշանը՝ անընդհատ վերածնվող Փյունիկը, որը դարձավ հայկական կոնյակի որակի նոր խորհրդանիշը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նոր դարաշրջան

Արձագանքելով ժամանակի մարտահրավերներին՝ «ARARAT»-ը շարունակում է զարգացնել կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները եւ սպառողների համային նոր նախասիրությունները։ Մարգար Սեդրակյանի դարաշրջանում ստեղծված դասական կոնյակներին զուգահեռ՝ արտադրանքի շարքում հայտնվում են նոր նրբագեղ կուպաժներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այդ նոր կուպաժները ներկայացնելու միտումով հոբելյանական միջոցառման ընթացքում հյուրերին հնարավորություն էր ընձեռվել համտեսել ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ յուրօրինակ կոկտեյլներ՝ պատրաստված թե՛ «ARARAT» կոնյակով, թե՛ բրենդի նորարարություններով՝ ARARAT Apricot-ի եւ ARARAT Coffee-ի հիմքով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ներկայացված էր նաեւ 1902 թվականին ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


ARARAT ժառանգության նշանավորման երեկոն մեկնարկն էր կոնյակագործության 135-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքի, որն առաջիկայում կամբողջանա նոր ծրագրերով։

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին