×

Լուսանկարը՝ Karas Wines

Արմավիրի մարզը կդառնա գինու զբոսաշրջային ուղղություն

Մեկնարկել է «Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջեւ կապեր ստեղծելու եւ Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» նախագիծը:

Ծրագրի նպատակն է խթանել նորարարական էնոտուրիզմը Արմավիրի մարզում, հիմքեր ստեղծելով տարածաշրջանի կայուն տնտեսական եւ սոցիալական աճի համար:

Այն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն` Իսպանիայի Վալյադոլիդի առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատի հետ համագործակցությամբ:

«Գինու տուրիզմն այն աշխատատար ոլորտներից է, որն իր հետեւից տանում է տնտեսական գործունեության մի շարք ձեւեր: Ծրագրի շրջանակում` փորձի փոխանակման արդյունքում, ակնկալում ենք իսպանացի գործընկերների հետ համատեղ փոխշահավետ բիզնես ծառայությունների ձեւավորում, որից կշահի գինու տուրիզմի ողջ ինդուստրիան Արմավիրի մարզում»,- ասել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:

Ծրագրով պլանավորվում են միջոցառումներ` միտված Հայաստան-Իսպանիա էնոտուրիզմի կլաստերի ձեւավորմանը, Արմավիրի մարզի գինու զբոսաշրջային ուղղությունների հայեցակարգային մոդելի եւ ռազմավարական կառավարման պլանի նախագծմանը, ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանն ու մարզի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին