×

Լուսանկարը՝ france.fr

Գինու համաշխարհային արտադրությունը մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշին

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսմամբ է հանդես եկել Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV):

OIV-ը 2021 թվականին գինու համաշխարհային արտադրությունը կանխատեսում է 247.1-253.5 միլիոն հեկտալիտր մակարդակում: Այսպիսով, ցուցանիշը կմոտենա 2017 թվականի ռեկորդային ցածր մակարդակին։

OIV-ի գնահատականներով՝ մինչեւ տարեվերջ գինու համաշխարհային արտադրությունը կնվազի առնվազն 7%-ով՝ համեմատած վերջին 20 տարվա միջին ցուցանիշների հետ։ «2021 թվականին գինու արտադրության ծավալը կարելի է չափազանց ցածր համարել, այն կմոտենա չորս տարի առաջ արձանագրված պատմական ցածր մակարդակին»,- նշել են փորձագետները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան 2021 թվականին գրեթե մեկ երրորդով ավելի քիչ գինի կարտադրի, քան 2020 թվականին։ Գարնանային ցրտահարությունը լուրջ վնաս է հասցրել երկրի խաղողի այգիներին, հայտնել էր Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը։ Վերջինիս տվյալներով՝ գինեգործները կպատրաստեն 33 միլիոն հեկտալիտրից մի փոքր ավել գինի, ինչը պատմականորեն ցածր ցուցանիշ է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին