×

Voskeni Wines-ում կկայանա «Երաժշտության եւ գինու տոնակատարությունը»

Նոյեմբերի 7-ին Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության եւ գինու» ամենամյա տոնակատարությունը, որն այս անգամ նվիրված է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի՝ 150 եւ Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:

«Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել հայկական տեղական խաղողի տեսակներից գինիներ, տնական պանիրի տեսակներ եւ գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ մեկի»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ՝ հայկական ավանդական ուտեստներով։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ տանել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը:

Երաժշտական ծրագիրը ներառում է դասական ու մոդայիկ ջազ կատարումներ եւ դիջեյի նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) եւ Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն կներկայացնի Առնո Բաբաջանյանի երգերի եւ մեղեդիների թեմաներով ջազային իմպրովիզացիաներով։

Ցանկացողները կկարողանան շրջայց կատարել Voskeni Wines գինեգործարանում: Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին