×

ԵԿԳ-ն ապահովել է Երեւանի պուլպուլակները ջրի խնայողության համակարգերով

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ավարտել է 2021 թվականի ամռանը մեկնարկած Երեւանի պուլպուլակների ջրի խնայողության համակարգերով ապահովման աշխատանքները։

Ուսումնասիրության համաձայն` փականներով ապահովված յուրաքանչյուր ցայտաղբյուրի ջրի օգտագործումը միջինում կարող է նվազել շուրջ 10 անգամ, որի պարագայում 250 ցայտաղբյուրների մասով ջրի ամսական ընդհանուր տնտեսումը կարող է գերազանցել 23 միլիոն լիտրը:

Ուսումնասիրությունների արդյունքներով ԵԿԳ-ն որոշել էր հարյուրավոր ցայտաղբյուրների վրա նոր փականներ տեղադրել, որոնք կառավարվում են կոճակի միանգամյա սեղմումով:

Ուշադրությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ այն կարեւոր արժեքներից է, որին Pernod Ricard ընկերությունը դավանում է հիմնադրման առաջին իսկ օրվանից։

Համաշխարհային օվկիանոսի նկատմամբ ուշադրության եւ հոգատարության հարցերը արտացոլվել էին Pernod Ricard  խմբի հիմնադիր Պոլ Ռիկարի կողմից դեռեւս 1966 թվականին ստեղծված Օվկիանոսագիտության ինստիտուտի լայնածավալ գործունեության մեջ։ Այս առումով Երեւանյան նախագիծը դարձավ ինստիտուտի 55-ամյա հոբելյանի յուրօրինակ խորհրդանիշը։

Ջրի խնայողության համակարգերով կահավորված ցայտաղբյուրները տեղակայված են Երեւանի տարբեր համայնքներում: Նախագծում ներգրավված չեն միայն մշակութային արժեք ներկայացնող ցայտաղբյուրները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին