×

Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ

ԱՐԱՐԱՏ թանգարանում կայացել է «Ոսկե ծիրան»-ի մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը։

Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


Թանգարանում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի կոնյակագործական ժառանգությանը, բացահայտեցին լեգենդար կոնյակի ժամանակակից եզրերը։

Արարողության շրջանակներում ցուցադրվեց նաեւ վերջերս ARARAT-ի նախաձեռնությամբ նկարահանված Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» ֆիլմը։

Սերգեյ Խաչատրյանը Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


«Վարպետություն, անկեղծություն եւ սեր դեպի աշխատանք. այս բառերը, որոնք ամփոփում են ARARAT կոնյակների արժեքները, կարծում եմ, յուրաքանչյուր լավ ֆիլմի ստեղծագործական գաղտնիքն են։ Այդ իմաստով մեր համագործակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ նախեւառաջ խարսխված է ընդհանուր արժեքային հիմքերի վրա։ Վստահ եմ, որ այս ձեւաչափը եւս մեկ լավ ավանդույթի հիմք կդնի», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


«Կինոն որպես արվեստ վերգտնում է իր իմաստավորումը, երբ դուրս է գալիս մարդկանց հետ փոխադարձ հաղորդակցության մեջ: Նույնը կարող ենք ասել կոնյակի մասին, երբ այն դառնալով մեր անկեղծ շփումների մի մասնիկը, ձեւավորում եւ վերաիմաստավորում է ավանդույթների մի հսկայական պաշար: Այսպիսով, եւ' կինոն, եւ' կոնյակը ձգտում են հասնել մի առաջնահերթության, որը նրանց կդարձնի միջնորդ` գաղափարներ եւ մտքեր հաղորդելու: Թե' ARARAT-ը, եւ թե' «Ոսկե ծիրանը», ունենալով ինստիտուցիոնալ արժեհամակարգ, ձգտում են ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլեւ այն արժանի դարձնելու միջազգային ճանաչման», - նշել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Կարեն Ավետիսյանը Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


Տարբեր տարիներին ARARAT թանգարանը աջակցել էր Օդեսայի կինոփառատոնին, ինչպես նաեւ կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ անվանի կինոգործիչների մասնակցությամբ, որոնց շարքում են՝ Ջորջ Քլունին, Ջոն Մալկովիչը, Նաստասյա Քինսկին, Էմիր Կուստուրիցան, Օրնելա Մուտտին, Ինգեբորգա Դապկունայտեն, Ալեքսեյ Գերման կրտսերը եւ այլոք։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին