Հոկտեմբերի 3-ին մեկնարկել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնը։ Չնայած համավարակին ու հետպատերազմական դժվար իրավիճակին՝ մեկ շաբաթ Երեւանը հյուրընկալում է ճանաչված կինոգործիչների, ցուցադրվում են միջազգային փառատոնների դափնեկիր ֆիլմեր։
«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը Մեդիամաքսին ասել է, որ այս տարի փառատոնի ամփոփիչ հատվածն ավելի «կամերային» ձեւաչափով են անցկացնելու։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենալու Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում։
«Պատերազմի տարելիցով պայմանավորված՝ որոշակի զսպվածություն ենք ցուցաբերում։ Կարծում ենք, որ «Արարատ» թանգարանը այդ զուսպ, բայց արտահայտիչ ձեւաչափի մեջ շատ կարեւոր տարածք է։ Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ը եւ «Արարատ» թանգարանը որոշ ընդհանրություններ ունեն։ Մշակութային առումով երկուսն էլ իրենց ոլորտում Հայաստանը ներկայացնող կարեւոր կառույցներ են։ Եվ այդ իմաստով մեր համագործակցությունը շատ խորհրդանշական է»,-ասել է Կարեն Ավետիսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: