×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Արարատ Ապրիկոտը» եւ «Արարատ Սուրճը» գերազանցել են կանխատեսումները

Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) «Արարատ Ապրիկոտի» եւ «Արարատ Սուրճի» առաջին տարվա վաճառքի ծավալները գերազանցել են բոլոր կանխատեսումները։

Այդ մասին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:

«Հիմա մենք ապրում ենք բացարձակ նոր աշխարհում, որը հաճախ համեմատության եզր չունի նախորդի հետ։ Այսօր որոշ իմաստով աշխարհը հիշեցնում է կամակոր դեռահասի։ Փոխվել են մարդկանց նախասիրությունները եւ սովորույթները, նրանց պահանջները, բայց սա սպառողի հետ երկխոսության մեջ բերում է նոր բովանդակություն», - ասել է Սերգեյ Խաչատրյանը: Նա նշել է, որ «Արարատ Ապրիկոտի» եւ «Արարատ Սուրճի» հաջողությունները թիմին ուժ են տալիս հաղթահարել բազմաթիվ դժվարությունները։

«Իմ մոտեցումը սա է՝ մենք ամեն օր նույն բանը չպետք է նույն ձեւով անենք։ Պետք է լինել ճկուն, դա է դիմակայելու եւ հաջողությունների հասնելու գրավականը։ Ինքդ քեզ պետք է ամեն օր  պետք է կատարելագործես, եւ ինչու ոչ, գերազանցես», - ասել է  
Սերգեյ Խաչատրյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին