×

Լուսանկարը՝ raikfcquaxqncofqfm.stackpathdns.com

Վրաստանում կփոխհատուցեն գինու արտահանողների մարքեթինգային ծախսերը

Վրաստանում մեկնարկել է համաշխարհային շուկաներում գինու առաջխաղացման ծրագիրը. համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Ծրագրի նպատակն է բարձրացնել վրացական գինու արտահանման ներուժը եւ մրցունակությունը միջազգային շուկաներում, նպաստել շուկաների դիվերսիֆիկացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կփոխհատուցեն մարքեթինգային ծախսերը (բացառությամբ՝ մարքեթինգի ծախսերի Վրաստանում եւ ԱՊՀ երկրներում), այն դեպքում, եթե ընթացիկ տարում նրանք ավելի շատ գինի արտահանեն, քան նախորդ տարի, ինչպես նաեւ ավելի շատ կծախսեն մարքեթինգային արշավի համար:

Օրացուցային տարվա ընթացքում վճարվող պարգեւատրման առավելագույն չափը չի կարող գերազանցել 600 հազար լարին (193 190 դոլար): Որոշման համաձայն՝ հնարավոր շահառուի հետ ֆինանսավորման պայմանագիր կկնքվի, եթե վերջին 3 տարիների ընթացքում նա իրականացրել է մարքեթինգային որեւէ ծախսեր եւ արտահանել գինի՝ ծրագրի պայմաններին համապատասխան:

2012 թվականից ի վեր Վրաստանի Գինու ազգային գործակալությունը զբաղվում է գինու առաջխաղացմամբ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Բալթյան երկրներում, ինչպես նաեւ Ճապոնիայում եւ Գերմանիայում:

2021 թվականի 8 ամիսների ընթացքում Վրաստանը 65 միլիոն շիշ գինի է արտահանել 59 երկիր՝ 19 տոկոսով ավել, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական ներմուծողը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին