×

Լուսանկարը՝ Reuters

Խորհուրդներ գարեջրի ճիշտ ջերմաստիճանի վերաբերյալ

Իսպանական La Vanguardia թերթը հրապարակել է «Դու ամբողջ կյանք խմում ես սխալ ջերմաստիճանի գարեջուր» հոդվածը, որը կարող է փոխել ձեր մոտեցումները սիրելի ըմպելիքի օգտագործման հարցում։

«Եթե քեզ գարեջրի սիրահար ես համարում, բայց գերադասում ես, որպեսզի այն մատուցեն շատ սառը վիճակում եւ սառցարանից նոր վերցված բաժակով, ապա պետք է վերանայես քո մոտեցումը այդ խմիչքի նկատմամբ։ Չափից շատ սառնությունը նվազեցնում է ըմպելիքի բուրավետ բաղադրիչների գամման։ Որքան ավելի սառն է գարեջուրը, այդքան ավելի քիչ են պղպջակները: Հետեւաբար, առաջանում են ավելի քիչ բույրեր, ինչն էապես ազդում է համի վրա՝ դարձնելով գարեջուրը տխուր եւ ձանձրալի», - գրում է հոդվածի հեղինակը։

«Գարեջրի կատարյալ ջերմաստիճանի մասին հարցը հստակ պատասխան չունի, քանի որ կան բազմաթիվ գործոններ։ Ամենակարեւորը գարեջրի տեսակն է։ Կա նաեւ մշակութային գործոն՝ այն վայրի ավանդույթները, որտեղ դուք վայելելում եք ըմպելիքը։ Իսպանիայում եւ ԱՄՆ-ում, օրինակ, նախընտրում են ավելի սառը գարեջուր, քան Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում։


Լուսանկարը՝ Reuters



Եթե խմում եք գարեջուրը գարեջրատանը, ապա այն, անկասկած, կատարյալ ջերմաստիճանի կլինի։ Բայց, եթե դուք վայելում եք այն տանը, ապա մի քանի խորհուրդ կօգնի ձեզ ավելի հաճելի եւ հարուստ դարձնել ձեր փորձառությունը», - գրում է La Vanguardia-ն։

Խորհուրդներ

- Լագերները մատուցում են ավելի սառը, քան էլերը։

- Ավելի թունդ տեսակները պահանջում են ավելի բարձր ջերմաստիճաններ։

- Որքան շատ է ալկոհոլի բաղադրությունը, այդքան ավելի գոլ պետք է լինի գարեջուրը։

- Մուգ տեսակները մատուցում են ավելի գոլ վիճակում, քան բացերը։


Լուսանկարը՝ Reuters



- Ցանկալի է, որ գարեջուրը լցվի մի փոքր ավելի սառը վիճակում, քան պահանջվում է, որպեսզի փոխհատուցվի այն տաքությունը, որն ըմպելիքը ստանում է բաժակից, մատուցողի ձեռքերից եւ տարածքի օդից։

Ջերմաստիճանները գարեջրի տարբեր տեսակների համար

- Ընդհանուր առմամբ, գարեջուրը չի կարելի մատուցել 1°С-ից ցածր եւ 12,7°С-ից բարձր ջերմաստիճանով։

- Ալկոհոլի քիչ բաղադրությամբ եւ թեթեւ կառուցվածքով տեսակները ցանկալի է մատուցել 3-7°С ջերմաստիճանով։ Նույնը վերաբերվում է նաեւ մրգային տեսակներին։

- Թեթեւ լագերները եւ արդյունաբերական արտադրության լագերները կարելի է մատուցել 1-ից 4°С ջերմաստիճանով:

- Պիլզները եւ բաց լագերը կատարյալ համ ունեն 3,5-ից 7°С ջերմաստիճանի ժամանակ։


Լուսանկարը՝ Reuters



- Ցորենի տեսակները՝ 4-10°С։

- Հնդկական փեյլ-էլը, ամերիկյան փեյլ-էլը, մուգ լագերը, սաթե լագերը, վիեննական լագերը՝ 7-10°С։

- Փորթերը եւ ստաուտը՝ 7-13°С.

- 10-12,5°С-ը՝  գինու մարանի ջերմաստիճանը, կատարյալ է ավելի թունդ տեսակների համար, որոնք ունեն ավելի խիտ կառուցվածք, օրինակ, կայսերական IPA-ն, կայսերական ստաուտը, թունդ էլը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին