×

Լուսանկարը՝ wikimedia.org

Լեոնիդ Պարֆյոնովը ներկայացրել է In Qvevri Veritas ֆիլմը

Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը ներկայացրել է վրացական գինու մասին պատմող իր In Qvevri Veritas (qvevri՝ կարաս) ֆիլմը:





Ֆիլմը նկարահանվել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հետ համատեղ:

Պարֆյոնովն ասել է, որ ֆիլմը բավականին անձնական է ստացվել եւ կադրում ինքը հաճախ է խոսում առաջին դեմքից, ինչը, թերեւս, այդքան էլ ճիշտ չէ պրոֆեսիոնալ տեսակետից:

«Բայց համն ու հոտը անձնական բաներ են ու դրանց մասին խոսելով՝ ելնում ես քո անձնական փորձից», - նկատել է լրագրողը:

Լեոնիդ Պարֆյոնովն ասել է, որ վերջին 5 տարիներին մեծ հետաքրքրությամբ հետեւում է վրացական նարնջագույն գինիներին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին