×

Մեկնարկել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին անդամակցելու գործընթացը

ՀԿ-ն միավորելու է գինեգործությամբ զբաղվող անձանց, որոնք շահագրգռված են գինու ոլորտի զարգացմամբ, ոլորտի շահերի պատշաճ ներկայացմամբ ու պաշտպանությամբ։

«Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեության նպատակն է՝ անդամների արտադրած գինիների պատշաճ որակի ապահովումը, գինու որակի ստուգման մեխանիզմների, որակի գնահատման միասնական համակարգի մշակումն ու գործարկումը, անդամների արտադրած գինու որակը հավաստող միասնական ապրանքային նշանի (պիտակի) ձեւավորումն ու առաջ մղումը եւ գինեգործության ոլորտում օրենքով չարգելված այլ քայլերի իրականացումը։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից տեղեկանում ենք, որ ՀԿ անդամ կարող է դառնալ ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որն առնվազն մեկ տարի զբաղվում է գինեգործությամբ, ունի տարեկան առնվազն հինգ հազար շիշ գինու արտադրություն, ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները եւ ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

«Հայաստանի գինիներ» ՀԿ-ն նաեւ սահմանել է տարեկան ֆիքսված անդամավճար՝ 100 000 դրամի, ինչպես նաեւ՝ նախորդ տարվա ընթացքում պատրաստված գինենյութի յուրաքանչյուր լիտրի համար 3 դրամի չափով լրացուցիչ անդամավճար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին