Օգոստոսի 14-ին եւ 15-ին Երեւանում տեղի կունենա «Գարեջրի եւ սննդի զուգակցման օրեր 2021» միջոցառումը։
Նպատակն է խթանել իրադարձային տուրիզմը Հայաստանում, ներկայացնել հայկական գարեջրի ավանդույթները, բացահայտել շուկայի նորույթները, նպաստել տեղական շուկայում հայկական գարեջրի դիրքի բարձրացմանը, հայտնում է կազմակերպիչը՝ «Էվենտտուրա» ընկերությունը:
«Միջոցառումն իրականացվելու է օգոստոսի 14-ին եւ 15-ին, ժամը 17։00-ից մինչեւ 23։00-ն, Զաքյան փողոցի`Մ.Խորենացուց մինչեւ Գր.Լուսավորիչ փողոցների խաչմերուկներն ընկած հատվածում։ Միջոցառման մուտքն ազատ է, սակայն գարեջուր ըմպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համտեսման փաթեթ՝ 5000 դրամ արժողությամբ, որը ներառում է գարեջրի մեծ գավաթ, պատյան, կտրոններ։
«Գարեջրի եւ սննդի զուգակցման օրեր 2021» միջոցառումն ունենալու է առանձնացված մի քանի գոտի։ «Գարեջրի գոտում» իրենց արտադրանքն են ներկայացնելու գարեջրի հայրենական արտադրողներն ու ներմուծող ընկերությունները։
«Սննդի գոտում» ներկայացված են լինելու ռեստորանները, գարեջրատները, փաբերը եւ մատուցելու են գարեջրի հետ համադրվող սնունդ։
«Վարպետաց դասի» գոտում մասնագետները կկիսվեն իրենց փորձով եւ գիտելիքներով, կսովորեցնեն «գարեջրի եւ սննդի զուգակցման գաղտնիքները»։ Այս գոտի մուտքն անվճար է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: