Լոնդոնյան Trivet ռեստորանում տեղի է ունեցել վրացական գինու շնորհանդես-համտեսը։
Ներկայացվել են Մեծ Բրիտանիայի շուկայում առկա վրացական գինիների ավելի քան 50 տարբեր բրենդներ։
Իրենց արտադրանքը ներկայացրել են նաեւ վրացական գինեգործական 50 ընկերություններ, որոնք նոր են փորձում մուտք գործել բրիտանական շուկա, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
2020 թվականին մոտ 500 հազար շիշ վրացական գինի է արտահանվել Մեծ Բրիտանիա, ինչը 154%-ով ավելին է, քան 2019 թվականին: Աճի միտումը շարունակվում է նաեւ 2021 թվականին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: