Վայոց ձորի մարզում Աշխարհագրական նշման հավակնող գինիների տեխնիկական հատկորոշիչների մշակման թեմայով հանդիպում-քննարկում է տեղի ունեցել մարզի գինեգործների հետ, հայտնում են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից:
Հանդիպման նպատակն էր մշակել միջազգային ստանդարտներին համապատասխան Վայոց ձորի մարզում Աշխարհագրական նշման կամ Ծագման տեղանվան հավակնող գինիների տեխնիկական հատկորոշիչները՝ հիմք ընդունելով Ֆրանսիայի Ծագման եւ որակի ազգային ինստիտուտի աշխարհագրական մակնշման մասնագետների կողմից Հայաստանի համար մշակած ուղեցույցը:
Աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման եւ դրա լիիրավ կիրարկման նպատակով Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը իրականացրել է մի շարք աշխատաժողովներ «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի բարելավման նպատակով, որի արդյունքում մշակվել է օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Քննարկումներ են իրականացվել նաեւ հսկող կառույցի ստեղծման անհրաժեշտության թեմայով:
Աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրումը եւ դրա լիիրավ կիրարկումը էապես կնպաստի ոլորտի, գյուղական համայնքների եւ գինու զբոսաշրջության շարունակական զարգացմանը, նշել են հիմնադրամում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: