×

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

2032 թվականից «կոնյակ» անվանումը կարգելվի Հայաստանի ներքին շուկայում

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ արտադրողները 2043 թվականից կհրաժարվեն «կոնյակ» անվանման օգտագործումից եւ կքննարկեն նոր անվանման հարցը՝ շուկաներ չկորցնելու համար:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թ.-ին, նախատեսում է 2043թ.-ից կոնյակի արտադրանքն արտահանելիս հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից`ԵՄ աշխարհագրական անվանումների պաշտպանության համատեքստում: Ըստ այդմ, մինչեւ 2043թ.-ը հայ արտադրողները կիրականացնեն մարքեթինգային համապատասխան ռազմավարություն, իսկ կառավարությունը կօգնի նրանց այդ հարցում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 2032թ.-ից «կոնյակ» անվանման օգտագործումը կարգելվի Հայաստանի ներքին շուկայի համար: Փոխվարչապետի պաշտոնակատարը վստահ է՝ «կառավարության գործառույթն ու գործիքակազմը այս կարգի հարաբերությունների կարգավորման համար այնքան արդյունավետ կլինեն, որ վերահսկեն այդ պահանջի կատարումը»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին