«Արարատ» կոնյակը Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացված ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի ծննդյան 120-ամյակին նվիրված «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսի կարեւոր բաղադրիչներից է:
Ճարտարապետի նախագծած բազմաթիվ կառույցներից ամենահայտնիներից մեկը Երեւանի կոնյակի գործարանի շենքն է:
Ցուցահանդեսում ներկայացված է Կոնյակի գործարանի շենքի էսքիզը, որի վրա տեսնում ենք «Утверждаю, Анастас Микоян» մակագրությունը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Թանգարանային օր/գիշեր» միջոցառման նախօրեին Երեւանի կոնյակի գործարանը լրագրողների համար կազմակերպել էր շրջայց երեւանյան 3 թանգարաններով (Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Կոմիտասի թանգարան- ինստիտուտ եւ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ), որի մասին պատմող ռեպորտաժը կարող եք կարդալ այս հղումով:
«Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կգործի մինչեւ հունիսի վերջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: