Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է ապրիլի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի արդյունքները:
Հավաքագրվել է 4 033 000 դրամ, որից 2.6 միլիոնը՝ աճուրդից, 1 433 000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից եւ նվիրաբերություններից։ Ամբողջ հասույթը փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, «Կոնգրես» հյուրանոցին, «Պապանինո հաուսին», hիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին եւ բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: