×

Ծառուկյանի կոմբինատին արգելել են Mac Ingal վիսկին վաճառել ՌԴ-ում

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) հանձնարարել է «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատին»-ին դադարեցնել MacIngal վիսկիի վաճառքը Ռուսաստանի Դաշնության տարածքում:

«Ռուսաստանի ԴՀԾ-ն հաստատել է, որ կոմբինատն արտադրում եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ է դնում MacIngal վիսկին, որի դիզայնը պարունակում է տարրեր (MacIngal, Scottish tradition բառային անվանումները, պարկապզուկը ձեռքում շոտլանդական ազգային տարազով տղամարդու կերպարը` որպես պիտակների հիմնական ֆոն), որոնք ստեղծում են տպավորություն, որ ապրանքի ծագման վայրը Շոտլանդիան է:

ԴՀԾ-ն համարում է, որ այդպիսի գործողություններով գործարանը զգալիորեն մեծացնում է իր արտադրանքի գրավչությունը սպառողների աչքում եւ ընդլայնում է սպառողների շրջանակը` ձեռք բերելով չհիմնավորված մրցակցային առավելություն:

Ռուսաստանի ԴՀԾ-ն զգուշացնում է կոմբինատը հակամենաշնորհային օրենսդրության խախտման նշաններ պարունակող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ գործող դիզայնով MacIngal վիսկիի վաճառքը դադարեցնելու կամ դիզայնը փոխելու միջոցով՝ բացառելով այն տարրերը, որոնք տպավորություն են ստեղծում, որ MacIngal վիսկիի ծագման վայրը Շոտլանդիան է», - ասվում է ՏԱՍՍ-ի կողմից մեջբերված հայտարարության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին