×

Լուսանկարը՝ ARARAT

Հայկական կոնյակը պահպանում է առաջատար դիրքը ռուսական շուկայում

Հայկական կոնյակը պահպանում է առաջատար դիրքը ռուսական շուկայում:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին ասվում է ROIF Expert մարքետինգային գործակալության կողմից իրականացված «Ռուսաստանում կոնյակի շուկան. հետազոտություն և կանխատեսում մինչև 2025 թվականը» ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ «2020-ին ռուսական շուկայում կայուն միտում էր հայկական կոնյակի առաջատար դիրքի պահպանումը գնումների ընդհանուր ծավալում»:

Ըստ ROIF Expert-ի տվյալների՝ 2020 թվականին հայաստանյան արտադրողները ռուսական շուկա են մատակարարել 130 միլիոն դոլարի կոնյակ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին