Մեկնարկել է «Կատարո» գինու գործարանի փրկված գինիների օնլայն վաճառքը:
«Կատարո ռեզերվ 2017 թ.» 10 հազար շիշ է վաճառքի հանվել:
Մեկ շիշը վաճառվում է 50 հազար դրամով:
Սա այն բացառիկ խմբաքանակն է, որը 2020թ. հոկտեմբերի 19-20-ին հնարավոր է եղել դուրս բերել Հադրութի շրջանի Տող գյուղից: Այս գինիները շուկայում երբեւէ ներկայացված չեն եղել:
Վաճառքից ստացած ողջ հասույթն ուղղվելու է «Կատարո»-ի նոր գինու գործարանի կառուցմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: