×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայն»-ը՝ «Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»

Նախորդ շաբաթ հրապարակվեցին ամենամյա «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխության արդյունքները: 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչի կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։ «Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն» մրցանակին արժանացավ «Արմենիա Վայն» գինեգործարանը:  
 
«Չկա ավելի բարձր գնահատական, քան սպառողի գնահատականն է, ուստի այս մրցանակը որքան ոգեւորիչ, այդքան էլ պարտավորեցնող է: Յուրաքանչյուր մրցանակ փաստում է թիմի նվիրվածությունն ու ջանասիրությունը, ներդրած ջերմությունը, սերը, որը կաթիլ առ կաթիլ, կում առ կում գինու միջոցով փոխանցվում է սպառողներին»,- ասել է «Արմենիա Վայն» գինեգործարանի կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը:

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


«Արմենիա Վայն» գինեգործարանի փիլիսոփայության հիմնաքարերից է ազնվությունը սպառողի հանդեպ, սերն ու հարգանքն առ բնություն: Արդեն մի քանի տարի շարունակ սպառողի կողմից «Արմենիա Վայն»-ը ճանաչվում է գինի արտադրող լավագույն ընկերություն` վստահորեն պահելով առաջատարի դիրքերը: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ընկերությունը հետեւողականորեն ապահովում է որակի վերահսկման, սպառողին բարձր որակի արտադրանք ներկայացնելու քաղաքականությունը»,- նշել է Քրիստինե Վարդանյանը:  

Քրիստինե Վարդանյանը Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


Ոչ մի մրցանակ հենց այնպես չի տրվում, այն ջանքն ու եռանդը, որը ներդրել են ընկերության հիմնադիրները, կրկնապատկում ու հզորացնում են 100-ավոր աշխատակիցներ՝ սկսած այգեգործից մինչեւ որակի հսկման մասնագետ, գինեգործից մինչեւ մարքեթոլոգ, արտադրամասի բանվորից մինչեւ միջազգային գինեգործ-խորհրդատուներ, պլանավորումից մինչեւ վաճառք: Ահա այսպես է աշխատում եւ արարում «Արմենիա Վայն»-ն՝ անսահման սեր ներդնելով սեփական նախաձեռնության մեջ, քայլելով դեպի նշանակետ, գոհացնելով սպառողին եւ հետադարձ ստանալով անսահման ջերմություն եւ բարձր գնահատական:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին